28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Ո՞ւմ դեմ պիտի պայքարի Ծառուկյանը

image_1841

ՀՀ նախագահի դրական թեկնածուն գործող նախագահ Սերժ Սարգսյանն է: Ներկայացնելով Հայաստանում նախագահական թեկնածուների կերպարների ընկալումը հասարակության կողմից` ասել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Բանախոսը նշել է, որ հանրապետության 1050  բնակիչների շրջանում իրականացված հարցումների արդյունքում հարցվածների 80%-ը դրական թեկնածու է համարել Սերժ Սարգսյանին: Հանրության շրջանում ամենամեծ հակակրանքին, ստացված արդյունքներով, արժանացել է ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, Ահարոն Ադիբեկյանի հաշվարկներով, ունի ամենաբարձր վարկանիշը կանանց, միջնակարգ կրթություն ունեցողների, մարզերի ընտրողների եւ մասնավոր սեկտորի շրջանում ` բարեգործի իր կերպարով:

Եթե Գագիկ Ծառուկյանն առաջադրվի նախագահական ընտրություններում, նրա մրցակիցը կլինի ոչ թե Սերժ Սարգսյանը, այլ` ընդդիմադիր թեւի ներկայացուցիչը: “ Նա պիտի պայքարի Լևոն Տեր-Պետրոսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի, Արմեն Ռուստամյանի կամ Վահան Հովհաննիսյանի դեմ, որ ընդդիմադիր դաշտի ձայները ստանա”,-հայտարարել է Ահարոն Ադիբեկյանը եւ հավելել, որ իշխանական թևը մասամբ հիմնվում է գաղափարական կորիզի վրա,իսկ իշխանական դաշտի ընտրողն արդեն կողմնորոշված է եւ ունի իր թեկնածուն :

Ըստ Ահարոն Ադիբեկյանի Սերժ Սարգսյանի մրցակիցը կարող են լինել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կամ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, որոնք իշխանական թեւի ձայներին կարող են հավակնել:

  • hunter
    20-10-2012 08:31:30

    Hetakrqir e et hognac adibekyan kochvats@ vor xavin e uxxel ir harcumner@ , erevi hhk-akanneri shrjanum? Lav kliner hayeren xosel sovorer. Gitem vor koment@ dzer cenzuran filtrelu e. Arajin depq@ chi.

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ