25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սիրելիին դուր կգա․ ինչպես պատրաստել «Հարբած բալ»

Բաղադրությունը՝

Խմորի նամար՝
• 5 ձու
• 1 բաժակ շաքարավազ
• 0,5 թեյի գդալ սոդա
• 1 ճաշի գդալ քացախ
• 2 ճաշի գդալ կակաո
• 1 բաժակ ալյուր

Կրեմի համար՝
• 0,5 տուփ խտացրած կաթ
• 200 գր կարագ

Գլազուրի համար՝
• 1,5 ճաշի գդալ կաթ
• 3 ճաշի գդալ շաքարավազ
• 2 ճաշի գդալ կակաո
• 2 ճաշի գդալ կարագ
• Բալ
• Գինի

Պատրաստման եղանակը՝

7-րդ բաղադրամասից սկսած օգտագործել կրեմի  պատրաստման համար, իսկ 9-ից գլազուրի։

  1. Առանց կորիզի բալը լցնել կարմիր գինու մեջ և թողնել 24 ժամ։ Խմորի համար նախատեսված բաղադրամասերը խառնել իրար և եփել ջեռոցում։
  2. Պատրաստի թխվածքի վերին շերտը զգուշությամբ կտրել։ Տակի շերտի միջուկը հանել։
  3. Խտացրած կաթը լավ հարել կարագի հետ, ավելացնել հանած միջուկը և բալը։ Ստացված խառնուրդը նորից լցնել տակի շերտի մեջ։ Վրան դնել երկրորդ շերտը և ծածկել գլազուրով։
  4. Գլազուրի պատրաստման համար խառնել կաթը, շաքարավազը,կակաոն, դնել կրակի վրա և անընդհատ խառնել։ Վերցնել կրակից ավելացնել կարագը։ Գլազուրը լցնելուց հետո տորթը զարդարել բալով։
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ