18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Փոխանակ երեխաներին կերակրեն, տեսախցիկներ են տեղադրում

«Ալյանս»-ը նոր առաջարկություն է ներկայացրել Ընտրական օրենսգրքի վերաբերյալ` առաջարկելով ընտրական ողջ գործընթացի ընթացքում բոլոր տեղամասերում անընդմեջ օնլայն հեռարձակում ապահովող տեսախցիկներ տեղադրել։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց․ «Եթե երկրի քաղաքական դասակարգը շահագրգիռ է, որ լավ Հայաստան ունենա, կկարողանա անել այնպես, որ ամեն ինչ նորմալ ընթանա։ Այս քայլի դեմ կա հակաքայլ։ Կիբերնետիկայում հայտնի բան է դա, չէ՞․ կան հակերներ։ Այդ արդյունքները կարելի է փոխել»։

Քաղաքագետը նշեց, որ ազատ ու արդար ընտրությունների անցկացման համար պարզապես կամք ու ցանկություն է պետք։

«Այդ տեսախցիկների տեղադրման համար ծախսերն էլ շատ կլինեն։ Փոխանակ անապահով երեխաներին կերակրեն, կերակրում են ընտրական գործընթացը։ Իմաստը հասկանալի չէ», – ընդգծեց Լևոն Շիրինյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ