23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Աստծո համար յուրաքանչյուր մարդ անկրկնելի է

Քրիստոնեաբար ապրող անձը փորձում է մշտապես իր առջև ունենալ Քրիստոսի օրինակը. «Ես ձեզ մի օրինակ տվեցի, որպեսզի դուք էլ միմյանց անեք այն, ինչ Ես ձեզ արեցի» (Հովհաննես 13:15): Սբ. Գրքի միջոցով Կյանքի այդ մեծագույն օրինակին օր-օրի ավելի ենք բացահայտում՝ ամեն անգամ նոր խորությամբ ընկալելով Նրա մտածումները, խոսքերն ու գործերը:

Քրիստոնեական կյանքը չի սահմանափակվում միայն պատվիրանապահությամբ, այլ այն պահանջում է ջանադրորեն գտնել և գործադրել պատվիրանի ետևում առկա խոր իմաստը: Երբ պատվիրանն իր խորությամբ գործադրենք, ըստ Սբ. Գրքի պատգամի, պետք է ասենք. «Անպիտան ծառաներ ենք, ինչ պարտավոր էինք անել, արեցինք» (Ղուկաս 17:10):

Աստծո հանդեպ հավատքը և հնազանդությունը սկսվում է Աստծո խոսքը լսելուց. «Հավատը ծնունդ է առնում քարոզչությունը լսելիս, իսկ քարոզչությունը հավատ է արթնացնում, երբ Քրիստոսի խոսքերն են քարոզվում» (Հռոմեացիներ 10:17): Պատվիրանապահության ճանապարհին քրիստոնյայի համար կարևոր է հավատքով և մեծ համոզմունքով գործելը, քանի որ հնարավոր է աստվածաշնչյան պատգամներն ուղղակի մեխանիկորեն գործադրել՝ առանց որևէ հոգևոր կապի:

Հավատքով և մեխանիկորեն գործելու տարբերությունն ակնառու է հետևյալ պատմություններում:

Մի մեծահարուստ քրիստոնյայի տան դուռն է թաքում մի աղքատ մուրացկան: Դուռը բացելով՝ նա թույլ չի տալիս նրան ներս մտնել, տունը չկեղտոտելու համար, այլ պահանջում է դռան մոտ սպասել, ապա, սնունդ և գումար տալով, ճանապարհում է նրան:

Իսկ մյուս պատմության մեջ՝ գերմանական օկուպացիայի ժամանակ Փարիզի գիմնազիայում դասավանդում էր մի խստահայաց անձնավորություն, ով ոչ մեկի հետ չէր շփվում, ոչ ոք նրա մասին ոչինչ չգիտեր, ոչ ոք չգիտեր, որ նա ապրում էր ծայր աղքատության մեջ: Նա շատ բան չէր կարող անել թե՛ իր տարիքի, թե՛ իր կարողության և թե՛ առողջության հետ կապված: Մի անգամ գիմնազիա տանող ճանապարհին մի աղքատ մուրացկան էր նստել՝ գլխարկն առջևը դրած: շ

Այդ ճանապարհով շատերն էին անցնում, առանց աղքատին նայելու, քանի որ անհարմար էր նայել և ոչինչ չտալ, իսկ որոշներն էլ նրա գլխարկի մեջ մանրադրամ էին նետում՝ նորից առանց նրան նայելու: Այդ անձը բոլորի համար ուղղակի աղքատ էր, ուրիշ ոչինչ: Եվ ահա այդ ճանապարհով անցնում է այն խստահայաց դաստիարակը, ով, մուրացկանին տեսնելով, կանգ է առնում, գլխարկը հանում և ինչ-որ բան է ասում նրան՝ առանց որևէ բան տալու: Մուրացկանը վեր է ցատկում, գրկում է նրան ու համբուրում, հետո նրանք բաժանվում են:

Այդ տեսարանին ականատես են լինում գիմնազիայի երեխաները, ովքեր, դաստիարակին շրջապատելով, բազմաթիվ հարցեր են ուղղում, թե՝ ո՞վ էր այդ աղքատը, նրա բարեկամն էր, թե՞ ծանոթը, ինչո՞ւ դաստիարակը հանեց իր գլխարկը, ոչինչ չտվեց, բայց աղքատը վեր ցատկեց և համբուրեց նրան: Դաստիարակը նրանց պատասխանեց. «Ես գիմնազիա էի գալիս Փարիզի մյուս ծայրից, քանի որ մետրո նստելու համար գումար չունեի:

Հեռվից տեսա այդ աղքատ մուրացկանին, թե ինչպես էին բոլորն անտարբեր անցնում նրա կողքով: Մտածեցի, որ եթե ես էլ անտարբեր անցնեմ, գուցե նրա մեջ մեռնի մարդու հանդեպ վերջին հավատը: Ես ոչինչ չունեի նրան տալու, կանգնեցի, գլխարկս հանեցի նրա առջև, ի նշան մեր հավասարության, ապա, ներողություն խնդրելով, բացատրեցի, որ ոչինչ չունեմ իրեն տալու, իսկ այդ մարդը վեր ցատկեց և համբուրեց ինձ»:

Այս երկու օրինակներից առաջինում մեծահարուստ քրիստոնյան պատվիրանապահ գտնվեց, իսկ երկրորդ օրինակի պարագայում չենք հանդիպել մի պատվիրանի, թե ինչպես վերաբերվել աղքատին, երբ ոչինչ չունես նրան տալու: Այո, այդ խստահայաց անձնավորությունը գուցե նյութապես չօգնեց աղքատին, բայց արժանացրեց նրան մարդ զգալու պատվին:

Քրիստոս ասել է. «Չկարծե՛ք, թե ով որ Ինձ «Տե՛ր, Տե՛ր» է ասում, Երկնքի Արքայությունն է մտնելու, այլ մտնելու միայն նա, ով կատարում է կամքը Իմ Հոր, որ երկնքում է» (Մատթեոս 7:21):

Մարդը կարող է կատարելության հասնել՝ Աստծո հետ միավորվելով. «Արդ, քանի որ ընդունեցիք Հիսուս Քրիստոսին՝ Տիրոջը, կապվա՛ծ մնացեք Նրան» (Կողոսացիներ 2:9):

Մեր Տերը մարդացավ, օրինակ ծառայելով, թե ինչպես կարելի է լինել մարդ իր ամբողջական իմաստով: Եվ քրիստոնյան փորձում է այդ մարդը դառնալու ուղին գտնել՝ Աստծո իրեն տրված շնորհների գործածումով: Քրիստոնեաբար ապրող անձը պետք է հիշի, որ Աստծո համար յուրաքանչյուր անձ անկրկնելի է: Բոլորն էլ ձգտում են կարևոր և տպավորիչ որևէ արարք գործել, բայց Տերը ցանկանում է, որ մարդն իր կարողության չափով փոքրի մեջ հավատարիմ լինի՝ առավել մեծին արժանանալու համար (Մատթեոս 25:23):

 

Կարինե Սուգիկյան

Աղբյուրը` surbzoravor.am

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ