20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Վենետիկի հանձնաժողովին կոչ են անում լռել /վիդեո/

Այսօր Ազգային ժողովում Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել խմբակցությունների հետ`  լսելու վերջիններիս  առաջարկներն ու դիտարկումները Ընտրական օրենսգրքի վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում Լևոն Զուրաբյանը բարձրաձայնել է Ընտրական օրենսգրքի նախագիծն առանց ընդդիմության հետ քննարկման հանձնաժողով ուղարկելու հարցը: Այս մասին վերջինս ասաց  ԱԺ-ում ՝ լրագրողների հետ հարց-պատասխանի ընթացքում:

«Մեր կարծիքով` Վենետիկի հանձնաժողովը պետք է զերծ մնա որևէ մեկնաբանության կամ կարծիքի հրապարակումից մինչև բանակցությունների ներքին ընթացքն ավարտված չէ», – ընդգծեց Զուրաբյանը:

Նա շեշտեց, որ հանձնաժողովի ներկայացուցիչների  հետ հանդիպման ընթացքում  խոսել են նաև ընտրությունից հետո ցուցակների հրապարակման մասին :

«Մենք առաջին անգամ ենք հանդիպում Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ և որևէ հիմք չունենք նրանց վստահելու կամ չվստահելու: Կարող եմ ասել իմ տպավորությունների մասին. հետաքրքրված մարդկանց դիտարկումներ  էին: Նրանք  մարդիկ են,  ովքեր ցանկանում են օգնել Հայաստանին»:

Մանրամասները՝ տեսանյութում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ