18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանի գետերի 15-20%-ը վատ վիճակում են. բնապահպան /տեսանյութ/

Այսօր աշխարի տարբեր երկրներում նշում են, որպես  Գետերի միջազգային օր:

Այս կապակցությամբ այսօր՝ մարտի 14-ին «Հենարան» մամուլի ակումբում մամլո ասուլիս էր հրավիրվել, որի հյուրերն էին «Էկոլոգիական հասարակական դաշինքի» համակարգող, բնապահպան Սիլվա Ադամյանը և փորձագետ Սեյրան Մինասյանը:

Սիլվա Ադամյանը նշեց, որ գետերի աղտոտվածությունը արդիական խնդիր է ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում: Անդրադառնալով գետերի վիճակի վրա հանքարդյունաբերության ազդեցությանը, բնապահպանը նշեց, որ հայտնի է դարձել, թե Թեղուտի հանքի պոչամբարը պահող դամբան փլուզվել է,  և պոչամբարի արտանետումները լցվում են Շնող գետը, իսկ այդ գետից օգտվում է բնակչությունը, այնտեղ գյուղատնտեսական կուլտուրաներ են աճեցվում:

Փորձագետ Սեյրան Մինասյանը նշեց, որ Հայաստանը 14 գետավազան ունի, որից 13-ում հետազոտությունները կատարվում են բավականին ինտեսիվ: «Ընդհանուր առմամբ գետերի 70 տոկոսը բավականին բարվոք վիճակում է գտնվում, իսկ մոտ 15-20 տոկոսում շատ վատ վիճակ է»,- ասաց նա և նշեց, որ երբ փոխում են գետերի հունը կամ դրանց վրա կառուցում են ինչ-ինչ օբյեկտներ, այդ ամենը խաթարում է էկոլոգիական համակարգը:

Մանրամասները՝տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ