24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արտավազդ Փելեշյան-75

“Նարեկացի” արվեստի միության “Կինոերեկոներ չորեքշաբթի օրերին” ծրագիրն այս անգամ նվիրված էր  աշխարհահռչակ  ռեժիսոր-վավերագրող` Արտավազդ Փելեշյանի  75-ամյակին: Ասում են, որ դեռ 70-ականներին  նա համարվում էր համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական, իսկ կինոյի մեկ այլ դասական` Ս. Փարաջանովը նրան  համարել է “կինեմատոգրաֆիայի սակավաթիվ  հանճարներից մեկը”:

 

“Կինոերեկոներ չորեքշաբթի օրերին” ծրագրի համակարգող Արևիկ Ավանեսյանը հանդիսատեսին ամփոփ ներկայացրեց  Ա. Փելեշյանի կենսագրությունն ու ստեղծագործությունները`  փորձելով  հնարավորինս  ներկայացնել նաև Փելեշյանի արվեստի  առանձնահատկությունը:

 

– Այսօր, ավելի շատ ուզում եմ խոսենք,  թե ով է  Փելեշյանը մեզ` երիտասարդներիս համար և  ինչ տեղ ունի  մեր` երիտասարդ կինոսիրողներիս ու կինեմատոգրաֆիստներիս կյանքում, -ասաց Արևիկ Ավանեսյանը:

 

 Ցուցադրվեցին  Ա. Փելեշյանի “Մենք” /1969/, “Տարվա եղանակներ”/1975/, “Կյանք” /1992/, և վերջին`1994թվ.-ին նկարահանած “Վերջ” ֆիլմերը:

 

Ֆիլմի դիտումից անմիջապես հետո  ուղիղ միացում եղավ Փարիզում բնակվող երիտասարդ կինոռեժիսոր Լևոն Մինասյանի հետ, ով  մտերմիկ հարաբերությունների մեջ  է  Փելեշյանի հետ`  նրա հետ  աշխատել է, ունեցել անձնական շփումներ, ճանապարհորդել  և հանդիսատեսին պատմելու շատ բան ուներ:

 

Այստեղ կային երիտասարդներ,  որքեր նոր էին ճանաչում  Ա. Փելեշյանին, սա այն արդյունքն էր, որը ես ուզում էի տեսնել, – երեկոյի ավարտին ասաց Արևիկ Ավանեսյանը:

 

Արտավազդ  Փելեշյանը ծնվել է 1938 թվականի փետրվարի 22-ին  Գյումրիում: 1963-1967 թթ. սովորել է  Մոսկվայի կինոինստիտուտի /ВГИК / բարձրագույն ռեժիսորական  դասընթացը  (L. Քրիստիի արվեստանոց): Արդեն ուսանողական տարիներին նրա նկարահանած ֆիլմերը  մեծ ճանաչում են գտել կինեմատոգրաֆիստների շրջանում, ստացել  բազմաթիվ մրցանակներ:  Փելեշյանը  ոչ միայն տասնյակ  և ավելի  ֆիլմերի հեղինակ  է,  այլ նաև կինոյի տեսաբան է:

Նրա “Դիստանցիոն մոնտաժ” և “Իմ կինոն” տեսական գրքերը ներկայացնում են մոնտաժի զարգացման պատմությունը, կինոյի մասին  իր անհատական մտորումները  ու սցենարները:

 

1969 թվականին  նկարահանած Փելեշյանի “Մենք” ֆիլմը  ստացել է Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի պատվավոր դիպլոմ:

 

 

 

“Նարեկացի” արվեստի միություն

 

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ