25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Բոգոյի» և «Ֆառի» պատվերով ծեծի են ենթարկել հայտնի ազատամարտիկ Հեբոյի տղային.նոր մանրամասներ

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի ավտոկայանում երեկ  արտակարգ միջադեպ է գրանցվել: Henaran.am –ի թղթակցի հետ զրույցում Վարդենիսից հայտնեցին , որ Խչեյանները և ԵԿՄ Վարդենիսի մասնաճյուղի անդամները փակել են Վարդենիս-Երևան ավտոճանապարհը՝ խոչընդոտելով երթևեկությանը:

«Գծի տերերի ՝ «Բոգոյի» և «Ֆառի»  պատվերով ծեծի են ենթարկել հայտնի ազատամարտիկ Հեբոյի որդուն՝ Արմանին: Երեք օր առաջ Երևանում, օրը ցերեկով իր անձնական մեքենայից առևանգվել եւ երեք օր շարունակ դաժան ծեծի է ենթարկվել երիտասարդը, ով իր աշխատանքով երեխա է պահում:: Պահանջը՝ այսուհետ դադարեցնել անձնական մեքենայով ուղևորափոխադրումը Վարդենիս-Երևան եւ հակառակը: Միայն երեկ  առավոտյան դաժանաբար խոշտանգված Արմանին հաջողվել է վերադառնալ Վարդենիս, որը բորբոքել է վարդենիսցիների զայրույթը: Վերջիններս փակել էին  Վարդենիս-Երևան ավտոճանապարհը՝ թույլ չտալով երթուղայիններին ուղևորներ տեղափոխել»,-պատմեց մեր զրուցակիցը:

Մեզ հետ զրույցում Արման Խչեյանը նշեց, որ իրեն ծեծողները ներողություն են խնդրել և ինքը ներել է:

«Ես ամեն օրվա նման աշխատելու եմ և ոչ մի խնդիր չի կարող լինել»,-ընդգծեց Արմանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ