20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ծառուկյանը վարչապե՞տ, Տեր-Պետրոսյանը՝ ԱԺ նախագա՞հ

 Հայաստանի ՛՛Մարքսիստական՛՛ կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ առաջարկեց փոխարինել ԱԺ նախագահին: Ըստ Հակոբյանի՝ ԱԺ նախագահ պետք  է լինի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:  ՛՛Ազգային ժողովը պոռնկատուն չէ, որ ոսկով առնեն, այստեղ հարկավոր են լուրջ ուղեղներ, որոնք կարող են կոմսոլիտացնել բոլոր ուժերը Ազգային ժողովում: Տեր-Պետրոսյանն արժանի ձևով կանի դա՛՛,-պարզաբանեց Հակոբյանը:

Նրա երկրորդ առաջարկը վերաբերում է վարչապետի փոփոխությանը:  Այս պաշտոնում արդեն մարքսիստների ղեկավարը տեսնում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:

Մարքսիստը պահանջներ ունի նաև ՀԿԿ-ից. կոմունիսիտներն այս նախագահական ընտրություններին պետք է լրջորեն պայքարեն: Նախագահական ընտրությունների հավանական մյուս թեկնածուի՝ ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդի մասին Դավիթ Հակոբյանը չի ցանկանում լսել: Րաֆֆի Հովհաննիսյանին նա անվանեց՝ ՛՛քաղաքական սպասարկող լակվին՛՛ :

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ