29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Երևանի ընտրությունները` մայիսի 5-ին

image_16936

ԿԸՀ-ը երեկվա արտահերթ նիստում սահմանել է ընթացիկ տարում ՏԻՄ ընտրությունների անցկացման օրերը: 

Հանձնաժողովը 2013-ի համար սահմանել է ՏԻՄ ընտրությունների երեք օր` մայիսի 26, նոյեմբերի 17 և դեկտեմբերի 8. բոլորն օրերն էլ կիրակի են: Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելու հաջորդ օրվանից:

ԿԸՀ-ն միաձայն հաստատեց նաև Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը: Ավագանու ընտրությունները նշանակվում են կառավարության հաշվարկով ոչ ուշ, քան 70 օր առաջ` մայիսի 5-ին: Ավագանու ընտրության ժամանակ թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները:

Ժամանակացույցի համաձայն` ավագանու ընտրություններին ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ԿԸՀ պետք է ներկայացվեն մարտի 11-ից մինչև մարտի 21-ի ժամը 18-ը: Ընտրական ցուցակների գրանցումը կիրականացվի մարտի 21-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում: Նախընտրական քարոզչությունը կիրականացվի ապրիլի 7-ից մինչև մայիսի 3-ը:

 
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ