20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ի՞նչ արժե մեկ հոգեթերապիան․ հոգեբանին դիմելը՝ ճոխությո՞ւն

Ըստ հոգեբան Նարինե Պետրոսյանի՝ վերջին տասը տարիների ընթացքում մեր հասարակության մեջ ձևավորվել է հոգեբանին դիմելու մշակույթը:

Henaran.am-ի հետ զրույցում հոգեբանը նշեց, որ տարեցտարի դրական տեղաշարժ է նկատվում. հոգեբանական ծառայություններից օգտվողների թիվը մեծանում է, քանի որ մարդիկ այլևս չեն կոմպլեքսավորվում հոգեբանին դիմելուց:

«Հոգեբանին դիմելը բարդ խնդիրը քաղաքակիրթ ձևով լուծելու տարբերակ է: Այսօր վստահաբար կարող եմ ասել, որ առաջընթաց ունենք. վերջին տասը տարիների ընթացքում ունենք այնպիսի հասարակություն, որը գնահատում է հոգեբանի աշխատանքը և հարկ եղած դեպքում պատրաստ է դիմել վերջինիս»:

Մեկ հոգեթերապիան արժե առնվազն հինգ հազար դրամ: Բայց կան մասնագետներ, ովքեր մեկ թերապիայի համար ստանում են քսան հազար դրամ կամ շատ ավելի: Եթե հիշենք, թե մեր երկրում նվազագույն աշխատավարձը որքան է, դժվար չէ հասկանալ, որ հաճախ մարդը կարող է ունենալ հոգեբանական խնդիրներ, բայց մասնագետի դիմել չի կարող, որովհետև դա թանկ հաճույք է, մանավանդ, եթե տվյալ մարդու խնդիրները մեծ լինեն ու վերջինս ստիպված լինի պարբերաբար գնալ հոգեթերապիաների: Հարց է առաջանում. արդյո՞ք հոգեբանին դիմելը ճոխություն չէ:

«Ես կարծում եմ, որ հոգեկան առողջության համրար չի կարելի գումար խնայել: Հոգեբանությունը աշխարհում ամենաթանկ գնահատվող աշխատանքներից է: Հոգեբանությունը հոգու բժշկություն է: Եթե խնդիրը մեծ չէ, չի բարդացել, կարելի է մեկ կամ մի քանի հոգեթերապիայով օգնել մարդուն: Մասնագետը մեկ թերապիայի համար հատկացնում է քառասունհինգ րոպեից մեկ ժամ, քանի որ հոգեբանն էլ, հոգեբանին դիմողն էլ չեն կարողանա դրանից ավել ժամանակահատվածում էֆեկտիվորեն աշխատել:

Ողջ աշխարհում հոգեբաններն աշխատում են ավազե ժամացույցներով, այսինքն՝ եթե ժամանակը լրացավ, մարդն այդ պահին հուզական ինչպիսի ապրման մեջ էլ լինի, հոգեբանը թերապիան ավարտում է: Իսկ ահա մեր երկրում հոգեբանները շատ ավելի ընբռնող են ու կարեկից, պատրաստ են ամեն կերպ օգնել ու աջակցել նրանց, ովքեր դիմում են իրենց»,- ընդգծեց հոգեբանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ