18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՆԱՏՕ-ն կուժեղացնի Թուրքիայի սահմանների վերահսկողությունը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Եվրահանձնաժողովի քարտուղար Ժան-Կլոդ Յունկերի հետ հանդիպումից հետո հայտարարություններ է արել Էգեյան ծովում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող միջոցառումների և թուրք-սիրիական սահմանի վերահսկողության վերաբերյալ, գրում  է Ermenihaber.am-ը:

Ստոլտենբերգը հայտարարել է, որ Էգեյան ծովով փախստականների հոսքերը վերահսկելու նպատակով էգեյան ջրերում ծառայություն իրականացնող ՆԱՏՕ-ի 5 նավերի թիվը շուտով կավելացվի: Ստոլտենբերգը նշել է, որ ուղարկվելիք նավերը հագեցած կլինեն գերժամանակակից տեխնոլոգիաներով և նրանց մեծամասնության վրա կլինեն ուղղաթիռի վայրէջքահրապարակներ:

Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, անդրադառնալով թուրք-սիրիական սահմանին տիրող իրավիճակին, ասել է, որ Թուրքիայի անվտանգության երաշխավորման ուղղությամբ ներկայում արդեն որոշ քայլեր կատարվել են:

«Դրանք են օդային վաղ ահազանգման AWACS ինքնաթիռները, նավատորմը և Թուրքիայի օդային անվտանգությունն ուժեղացնող Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը: Այս բոլորը մեզ համար տարածաշրջանի իրավիճակին հետևելու և տեղեկտվություն ստանալու հնարավորություն է տալիս»,- նշել է Ստոլտենբերգը:

Վերջինս ավելացրել է նաև, որ ՆԱՏՕ-ն որոշել է ընդլայնել Թուրքիայի սահմանների մշտադիտարկման և հսկման միջոցառումները:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ