20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Շատ կարեւոր հարց, որի մասին լռում են. Հայկական Ժամանակ

Սերժ Սարգսյանի մոսկովյան այս այցի օրակարգում եղել է մի շատ կարեւոր հարց, որի մասին որեւէ տեղեկատվություն չի հաղորդվել: Խոսքը ՀՀ-ին մատակարարվող ռուսական գազի գնի նվազեցման մասին է: Իշխանական աղբյուրների փոխանցմամբ` հարցը քննարկվել է, սակայն այդ մասին պաշտոնական տեղեկատվություն կհաղորդվի միայն այն դեպքում, եթե ռուսական կողմը տա գազը էժանացնելու համաձայնությունը:

Թերթի տեղեկություններով, կան որոշակի հիմքեր` հույս ունենալու, որ գազի գինը կարող է նվազել: Համենայն դեպս հայկական կողմը ահագին ‹‹լավություններ» է արել նման որոշում ռուսներից պոկելու համար: Ամենակարեւոր քայլերից մեկն այն էր, որ արդեն մեկ տարի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չի վերանայել մեր խոշոր ներդրողներին մատակարարվող գազի սակագինը:

Չնայած անցած տարվա հունվարի 1-ից ՌԴ-ն նվազեցրել էր գազի գինը, սակայն խոշոր սպառողներին գազը նախկինի պես վաճառվում է 272 դոլարով: Դրա արդյունքում ռուսական Գազպրոմ» ընկերության բացարձակ սեփականությունը հանդիսացող ‹‹Գազպրոմ Արմենիան» այս ողջ ընթացքում  ստացել է լրացուցիչ շահույթ: Իսկ Սերժ Սարգսյանի այցից մեկ օր առաջ էլ ՀՀ կառավարությունը որոշեց այդ շահույթը ամբողջությամբ թողնել ‹‹Գազպրոմ Արմենիային»: ‹‹Այս լավությունները» կբավարարե՞ն ռուսական կողմին գազը էժանացնելու համար` պարզ կդառնա առաջիկայում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ