20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սպասում են Ֆլորա Մարտիրոսյանի ընտանիքի պատասխանին

Դեռևս պարզ չէ, թե արդյոք սիրված երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի դին կբերվի Հայաստան, թե ոչ: ‘Երգչուհու ընտանիքի որոշման հետ կապված պաշտոնական որևէ տեղեկատվություն չկա, մեզ որևէ պաշտոնապես բան չեն հայտարարել, իհարկե, հնարավոր է` խոսակցություններն ընթանում են ընտանիքի ներսում, սակայն մենք սպասում ենք նրանց պատասխանին’,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Ալլա Սերոբյանը:

Նրա տեղեկացմամբ` դրական պատասխան ստանալու դեպքում  վարչապետի որոշմամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով, որը հավուր պատշաճի կկազմակերպի Ֆլորա Մարտիրոսյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները Հայաստանում:

Հիշեցնենք, որ երեկ 55 տարեկան հասակում  ԱՄՆ-ում լեղապարկի վիրահատությունից հետո մահացել է հայտնի երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ