20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ողորմություն չեմ խնդրում /վիդեո/

«Հայկական ավիաուղիների» նախկին օդաչուները, որոնք հաշմանդամ են դարձել մասնագիտական պարտականությունները կատարելու ժամանակ, դատարանի որոշմամբ պետք է նպաստ ստանան, սակայն, ինչպես նրանք են պատմում, 2006 թվականից այս կողմ նրանց հասանելիք գումարները չեն տրվում:

Արդեն 10-ը տարի իրենց նպաստների համար պայքարող օդաչուները չեն հուսահատվել, չնայած նշում են, որ իրենց շարքերը կամաց-կամաց նոսրանում են, քանի որ շատերը մահացել են:

«Իմ որդին Իրանում զոհվել է՝ ինքնաթիռի վթարից: Պետությունը նրա ընտանիքին նպաստ է նշանակել ու մենք ոչ մի դրամ չենք ստանում: Ես երկրորդ կարգի հաշմանդամ եմ ու չեմ կարող խնամել թոռներիս, անգամ դեղի համար գումար չունեմ: Ես ողորմություն չեմ ուզում…»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ջեմմա Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ