19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Շիրակի մարզում աշխատանք փնտրողների թիվը կրկնապատկվել է

Ըստ վիճակագրության, եթե 2014 թվականին Շիրակի մարզում գրանցված  աշխատանք փնտրողների թիվը եղել է 9000 մարդ, ապա այդ թիվը 2015-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ ավելացել եւ հասել է՝ 15 հազար 400-ի:

Այս եւ այլ հարցերի շուրջ այսօր հրավիրված քննարկման ժամանակ այսօր խոսել են ոլորտի մասնագետները:

ՀՀ Զբաղվածության  պետական գործակալության աշխատանքային միգրացիայի բաժնի պետ Գագիկ Թորոսյանն նշել է, որ քաղաքացիների իրազեկվածությունն է աճել. «Եթե նախկինում շատերը պարզապես տեղյակ չէին զբաղվածության կենտրոնների գոյության մասին, ապա այսօր գալիս, գրանցվում են և ակտիվորեն ներգրավվում իրականցվող ծրագրերում: Գրանցված աշխատանք փնտրողների թվի աճին նպաստել են  նաև ՌԴ միգրացիոն օրենսդրության փոփոխությունները, որոնց արդյունքում մեծ թվով մեր  հայրենակիցներ, Հայաստան վերադառնալուց հետո զրկվեցին Ռուսաստան մուտք գործելու հնարավորությունից և մնացին այստեղ»,-ասել է Գ. Թորոսյանը:

Բանախոսը նաեւ հիշեցրել է, որ Զբաղվածության գործակալությունը Շիրակի մարզում իրականացնում է ավելի քան 10 ծրագրեր:

Տեսակապի միջոցով քննարկմանը մասնակցող Գյումրու քաղաքացիական երիտասարդական կենտրոնի համակարգող  Նաիրա Գրիգորյանը նշել է, որ  զբաղվածության կենտրոնի պաշտոնական էջում ներկայացված են մարզում գործող բոլոր աշխատատեղերը, բայց առանց անհրաշեշտ տվյալների, ինչը զրկում է գործնականում տեղեկատվությունից օգտվելու հնարավորությունից:

Նշենք անեւ, որ 2015 թվականին Շիրակի զբաղվածության կենտրոնի իրականացրած ծրագրերի շնորհիվ աշխատանք է գտել 563 մարդ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ