20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Պուտինի մամուլի խոսնակն անդրադարձել է ԼՂ կարգավորմանը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծել կարող են անմիջականորեն կոնֆլիկտի կողմերը, սակայն Ռուսաստանը ակտիվորեն աշխատում է՝ խնդրի լուծմանն օժանդակելու ուղղությամբ։ Նման հայտարարություն է արել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, գրում է РИА Новости-ն։

«Իրականում դրանք մեկանգամյա ջանքեր չեն, այլ հետեւողական աշխատանք։ Գոյություն ունեցող միջազգային ձեւաչափերում Ռուսաստանը, լինելով այդ ձեւաչափերի պատասխանատու մասնակիցը, շարունակում ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված աշխատանքը»,- ասել է նա՝ նշելով, որ այնուամենայնիվ ինչ-ինչ վերջնական որոշումներ, վերջնական նախաձեռնություններ կարող են առաջադրել միայն հակամարտության կողմերը։

«Ոչ միջազգային միջնորդները, ոչ Ռուսաստանը, չեն կարող Հայաստանի եւ Ադրբեջանի փոխարեն կարգավորել հակամարտությունը»,-նշել է Պեսկովը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ