20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նոր Ընտրական օրենսգրքում հաշմանդամներին անտեսել են /վիդեո/

Հայաստանի հանրապետությունը 2010 թվականին վավերացրել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների»  կոնվենցիան, որտեղ հատուկ հոդվածով սահմանվում է հաշմանդամություն ունեցող մարդկանց մասնակցությունը քաղաքական և հասարակակական կյանքին: Վեցը տարի է կոնվեցիան ուժի մեջ է, բայց օրենսդրական առումով դեռ շատ անելիքներ ու բացեր կան»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության դաշինքի տնօրեն Զարուհի Բաթոյանը :

Բաթոյանը ընդգծեց, որ հատկապես ընտրությունների ժամանակ հեշտորեն ոտնահարվում են հաշմանդամների իրավունքները, մասնավորապես տեղաշարժման, լսողության, տեսողության խնդիրներ ունեցող  մարդիկ լուրջ դժվարությունների են հանդիպում :

Զարուհի Բաթոյանը նկատում է, որ կոնվեցիան պարտավորեցնում է օրենսդրական փոփոխություններ անել:

«Հաշմանդամություն ունեցող մարդիկ իրավունք ունեն մասնակցելու քաղաքական կյանքին: Ընտրական օրենսգիրքը սահմանում է հավասարության սկզբունքը: Սակայն շատ հաճախ ոտնահարվում են հաշմանդամների իրավունքները: Հարկավոր է մեթոդներ կիրառել նրանց հավասարության սկզբունքը պահպանելու համար»,-նշեց փաստաբան Արաքս Մելքոնյանը: Բանախոսներն ընդգծեցին, որ նոր ԸՕ-ի ձեւավորման աշխատանքներում չեն ներգրավվել հաշմանդամության խնդիրներին ծանոթ կազմակերպություններ. հենց այստեղից էլ առաջանում են չլուծված հարցերը, իսկ դրանք նոր Ընտրական օրենսգրքում շատ են: Օրինակ` ինչպես է լուծվելու տեսողության խնդիրներ ունեցող ընտրողի համար գունավոր քարտերով քվեարկության հարցը, կամ շարժական քվեատուփերի դեպքում ազատ տեղաշարժի խնդիրը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ