18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Օդերևութաբանները ահազանգում են` վտանգավոր է

Օդերևութաբանները տեղեկացնում են, որ առաջիկա 3-4 օրերին ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով: Այս հանգամանքը, բնականաբար, վտանգավոր է գյուղատնտեսության համար, մանավանդ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ հանրապետության որոշ հատվածներում ծիրանենին արդեն ծաղկել է:  Օդերևութաբաններն ահազանգում են. ցրտահարության վտանգ կա:

‹‹Դեռ վաղ է ասել, թե ցրտահարություն կլինի: Անցած ու նախանցած տարի օդերևութաբանները որևէ կարծիք չէին արտահայտում, բայց տեղի ունեցավ ցրտահարություն: Բայց մի բան հաստատ է. տարին վտանգավոր է գյուղատնտեսության համար, քանի որ 10 -15 օր այսպես ասած՝ առաջ է ընկել», – Henaran.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:

Ըստ Բերբերյանի՝գյուղատնտեսության համար առավել ռիսկային ու վտանգավոր է լինելու մարտի երկրորդ կեսը: Ապրիլին ևս կա այդպիսի վտնանգ: «Ամեն դեպքում, եթե ջերմաստիճանը հինգ աստիճանից ավելի չիջնի ու զրոյին չմոտենա,  վտանգներ չեն լինի: Այնպես որ՝  դեռ վաղ է ինչ-որ հստակ բան ասել››, – ընդգծեց Հրաչ Բերբերյանը: Մեր զրուցակիցը նշեց, որ այսօր գյուղացին ծիրանենիները ցրտահարությունից փրկելու մի միջոց ունի՝ ծխեցումը: Բայց այդ ջանքերն էլ են երբեմն ապարդյուն լինում:

«Եթե նախագահի հանձնարարականներն ինտենսիվ կատարվեին, առաջընթաց կլիներ: Ցանցային համակարգի մասին խոսելով՝ պետք է ասել, որ այդ համակարգի՝ գործի դրվելու դեպքում այն կօգներ ծառերը պաշտպանել ոչ միայն կարկտից, այլև ցրտահարությունից: Եթե ծխեցումն արվեր ցանցային համակարգի առկայության պարագայում, ապա, կարելի է ասել՝ այդ ծուխը կաշխատեր մեծ էֆեկտիվությամբ:

Հակակարկտային կայանների աշխատակիցներին վճարվող գումարներն այնքան մեծ թիվ են կազմում, որ եթե դրանք  հաշվենք, կտեսնենք, որ այդ  գումարների մի մասը հավաքելով՝ կարելի էր լուծել  ցանցային համակարգի հետ կապված հարցերը լուծելու համար››:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ