24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Ես ու դու քաղաքական ենք, հա՞» /վիդեո/

Տնտեսագետներ Վարդան Այվազյանն ու Վարդան Բոստանջյանն այսօր լրագրողների հետ հանդիպեցին: Քննարկման առանցքում, ըստ նախատեսվածի, պետք է լլինեին տնտեսական հարցեր: Սակայն ասուլիսի ընթացքում քննարկվեցին նաև քաղաքական հարցեր:

«Ինչպես կենդանի օրգանիզմում, այնպես էլ կուսակցություններում, լինում են զարգացումներ: Բայց գոյություն ունի ներքին կառավարման համակարգ: Մենք մեր կուսակցական գործընիկերներին հաջողություն ենք մաղթում», – ասաց Վարդան Այվազյանը՝ ընդգծելով, որ գաղտնիք չէ, որ ԲՀԿ-ում որոշակի փոփոխություններ են եղել:

«Ձևացնել, թե ԲՀԿ-ում ոչինչ չի եղել, ճիշտ չէ: Այդ կուսակցությունում տեղի են ունեցել լրջագույն փոփոխություններ: Մնում է, որ ԲՀԿ-ում ցանկանանք, որ խելամիտ որոշումներ կայացնեն: Լավից բացի՝ ուրիշ ոչինչ չենք ցանկանում», – նշեց Վարդան Այվազյանը:
Ասվածից հետո ասուլիս վարողը նշեց, թե, փաստորեն,   հանրապետականները կամեցող են… Վարդան Բոստանջյանը, սակայն, չհամաձայնեց այս դիտարկմանը.

«Շատ կամեցող են… Նրանք պարզապես հարմար գտան, որ մեր առաջնորդը քաղաքակությամբ չզբաղվի. շատ կամեցող են…»:

«Քաղաքականությամբ պետք է քաղաքական մարդիկ զբաղվեն», – հակադարձեց Վարդան Այվազյանը:

«Ես ու դու քաղաքական ենք, հա՞», – տաքացավ Վարդան Բոստանջյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ