23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը դեռ կսպասի. Հրապարակ

Կադրային սպասումներն ու մեծ “ճակատամարտը” ՀՀԿ թեւերի միջեւ կուլմինացիոն փուլ է թեւակոխել: Վետերանների թեւն ամեն ինչ անում է, որպեսզի ընտրության արդյունքներն օգտագործի հօգուտ իրեն եւ խաղը շահելու համար պատրաստ է ամեն ինչի:

Կոնֆիգուրացիան հետեւյալն է. Հովիկ Աբրահամյան` վարչապետ, Գալուստ Սահակյան` ԱԺ նախագահ, Կարեն Կարապետյան` ԱԱԽ քարտուղար, Գագիկ Բեգլարյան` Երեւանի քաղաքապետ, Դավիթ Հարությունյան` արդարադատության նախարար, Վարդան Այվազյան` բնապահպանության նախարար: ԲՀԿ-ն էլ` կոալիցիայում: Երիտասարդ թեւը, ի տարբերություն տարեցների, առավել չափավոր է իր ամբիցիաներում եւ արտաքուստ ոչինչ չի անում, որովհետեւ վերջիններիս ասվել է` համբերեք:

Բանն այն է, որ այս փուլում Սերժ Սարգսյանը մտադրություն չունի ռադիկալ քայլեր անելու: Ինչպես տեղեկացրին ՀՀԿ մեր աղբյուրները` կադրային փոփոխությունները եւ քրեաօլիգարխիկ համակարգի որոշ ներկայացուցիչների նկատմամբ գործողությունները նախատեսված է սկսել ավելի ուշ` Երեւանի քաղաքապետի ընտրություններից հետո:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ