19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սերժ, բարեւ. Առավոտ

Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի ընտրական տեղամասերից մեկում քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը, վեր պարզելով հերթական քվեաթերթիկը, ժամանակ չվատնելու համար հայտարարել են նախագահի թեկնածուի միայն անունը, ում օգտին քվեարկել է ընտրողը:

Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին նշումով քվեաթերթիկի պարագայում ոչ թե թեկնածուի անունն են կարդացել, այլ ասել են` “բարեւ”: Այսպես են հայտարարել, որովհետեւ նախընտրական շրջանում Րաֆֆի Հովհաննիսյանը հազարավոր մարդկանց ձեռքով բարեւել է:

Քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ բազում անգամ Սերժ Սարգսյանի օգտին նշումով քվեաթերթիկին հաջորդել է Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին քվեաթերթիկը եւ հակառակը:

Ընտրատեղամասում բարձր հնչել է` “Սերժ, բարեւ”: Հավելենք, որ այդ տեղամասում, ինչպես Նոյեմբերյանի բոլոր տեղամասերում, “բարեւները” շատ են եղել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ