24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ժողովրդի ինչին է պետք “դաշնակցությունը”. Ժողովուրդ

Թեթն անդրադառնում է երեկ ՀՅԴ ԳՄ տարածած հայտարարությանը:

“Դաշնակցությունը” փորձում է տպավորություն ստեղծել, որ իրենք եւս որոշակի մասնակցություն են ունեցել Րաֆֆի Հովհաննիսյանի ստացած ձայների հարցում: Թերթը հիշեցնում է, որ ընտրություններից առաջ Դաշնակցությունը կոչ արեց “գնալ ընտրության, ձայն չտալ իշխանության թեկնածուին, քվեարկել ձեր խղճով ու ցանկությամբ կամ քվեաթերթիկը անվավեր դարձնել”:

“Հետաքրքիր է, իսկ ինչու էր Դաշնակցությունը” այդ նույն ժողովրդին մենակ թողել նախագահական ընտրություններում, եւ հիմա, երբ ժողովուրդն արդեն արել է իր ընտրությունը, նրա ինչին է պետք “Դաշնակցությունը”, որ մի հատ էլ “համատեղ ուժերով” լուծումներ գտնեն:

Ժողովուրդը շատ էլ լավ գտել է իր լուծումը` ձայնը տալով այն թեկնածուին, որն իր առաջադրումը չպայմանավորեց քաղաքական պատեհությամբ եւ իրավիճակային մանրիկ շահերով” :

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ