25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Րաֆֆին չունի՞ Լեւոնի հետ.Ժողովուրդ

Երեկվա հանրահավաքի ժամանակ “Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը մյուս քաղաքական ուժերին անուն առ անուն հրավիրել է Ազատության հրապարակ` համագործակցության, սակայն առաջին անգամ իր առաջարկը հնչեցնելիս նա չի տվել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անունը:

Բացի այդ, Հովհաննիսյանը, խոսելով Հայաստանի նախագահի նախորդ ընտրությունների մասին, ասել է, թե 1996թ. հաղթել Է Վազգեն Մանուկյանը, 1998թ` Կարեն Դեմիրճյանը, 2003թ.` Ստեփան Դեմիրճյանը, 2013թ` ինքը, սակայն զարմանալի զուգադիպությամբ նա չի խոսել 2008թ. նախագահի ընտրությունների մասին եւ չի տվել հաղթած թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի անունը, որին սատարում էր նաեւ ինքը` անձամբ ելույթ ունենալով հանրահավաքներին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ