25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Օսկանյանին բանի տեղ դնող եղե՞լ է, թե՞ ոչ. Կարեն Ավագյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը կարծում է, որ ԲՀԿ-ական պատգամավոր, նախկին արտգործ նախարար Վարդան Օսկանյանը ավելի լավ է իրեն դրսևորում Ֆեյսբուք սոցիալական կայքում, քան իր նախարար եղած տարիներին:

“Վերջին շրջանում Վարդան Օսկանյանը սկսել է շատ հիշել իր պաշտոնավարման ժամանակները և զուգահեռներ տանել ներկայի հետ։ Հետաքրքիր է՝ ի՞նչ ազդեցություն է ունեցել Օսկանյանը նախկինում որոշումների ընդունման գործընթացում, որերորդ տեղում է եղել նրա կարծիքը, և ընդհանրապես բանի տեղ դնող եղե՞լ է, թե՞ ոչ։
Ափսոս, որ նրա պաշտոնավարման տարիներին ֆեյսբուքյան ակտիվություն չկար։ Հակառակ դեպքում Օսկանյանը ինքնադրսևորման ավելի լավ հարթակ կունենար (եթե, իհարկե, թույլ տային) թե′ որպես նախարար, թե′ հասարակ քաղաքացի։ Համաձայնեք, ֆեյսբուքյան նրա գործունեությունն այնքան էլ վատը չէ՝ ի տարբերություն ժամանակին իր բուն գործառույթների”,-գրել է Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ