19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ուսուցչուհին երկաթյա կախիչով հանել է Մեսրոպի աչքը. հարազատները հուսահատ են

Սևան քաղաքի բնակիչ, 8-րդ  դասարանի աշակերտ Մեսրոպ  Խաչատրյանը աչքը կորցրեց ուսուցչուհու բռանարարքի պատճառով: Ուսուցչուհին երկաթյա կախիչով բառացիորեն հանել է տղայի աչքը դասի ժամանակ առանց հարցնելու ոտքի կանգնելու և կախիչին մոտենալու համար: Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մեսրոպ Խաչատրյանի հորեղբայրը՝ Վահագն Խաչատրյանը:

Արդեն 2 տարի ձգձգվող դատական գործընթացը շարունակվում է: Մեսրոպի հարազատները հուսահատվել են:
«Հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 18-ին, սակայն այլևս չենք հավատում, որ այս դատերը ընթացք կունենան, քանի որ ինչ-որ պատճառով միշտ հետաձգվում են»,-ասաց Վահագն Խաչատրյանը:

Նա տեղեկացրեց, որ մեկ աչքի տեսողությունը անվերադարձ կորցրած Մեսրոպը հաճախում է դպրոց, սակայն ուսուցչուհուն այլևս չի հանդիպում:

Նշենք, որ դեպքից անմիջապես հետո ոստիականության աշխատակիցները եկել են դպրոց և հավաքելով դասարանի երեխաներին՝ հարցրել են դեպքի մասին: Երեխաներից երեք հոգի պատմել են դեպքը: Նրանք պատմել են, որ ուսուսչուհին գրատախտակի մոտ է եղել ու պտտվելով տեսել է, որ Մեսրոպը մոտեցել է կախիչին ու քանի որ մրսել է ուզել է վերցնի վերնազգեստը: Ուսուցչուհին դա տեսնելով մոտեցել է տղային ու ասել` կտամ կմտնես պատի մեջ ու շորերով ծանրաբեռնված կախիչը հրել է տղայի ուղղղությամբ, կախիչի սուր հատվածը մտնելով տղայի աչքի մեջ ամբողջությամբ դուրս է բերել այն, կտրելով սնուցող երակը:

Ուսոցչուհի Հասմիկ Մարգարյանը նախնական  ցուցմունք է տվել, որ չհասած կախիչի մոտ՝ լսել է Մեսրոպի բղավոցը և ասել է , որ Մեսրոպը գլուխը թեքելով ինքն է շրջել կախիչը իր վրա ու գործը սկզբից հարուցվել է, որպես ինքնավնասում:

Հետագայում ուսուցչուհին լրագրողի հետ զրույցում ասել է, որ երբ ինքը մոտեցել է կախիչին այդ ժամանակ կախիչը իր վրա է եկել ու ինքը փորձել է հետ հրել այն, ու արդյունքում անզգուշաբար վնասել է Մեսրոպին, այդ ժամանակ էլ փոխվել է գործի  ընթացքը ու այս անգամ ինքնավնասումից գործը փոխվել է անզգուշությամբ մարմնական ծանր վնասվածք պատճառելուն:

Դատական գործընթացը ձգձգվում է, ինչը Մեսրոպի հարազատների խոսքով՝ սթրեսի է ենթարկում հաշմանդամ դարձած տղային:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ