24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Փաստաբանը վիրավորե՞ց դատարանին. թեժ իրավիճակ

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատավոր Նելլի Բաղդասարյանըպատրաստվում է դիմել փաստաբանների պալատ՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմուքի մեջ մեղադրվող Վարդգես Գասպարիի փաստաբան Տիգրան Եգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պահանջով:

Նելլի Բաղդասարյանը նման որոշում կայացրեց այսօր կայացած դատական նիստի ժամանակ:

Դատավորը նման որոշման հանգեց, երբ փաստաբանն իր պաշտպանյալի՝ դատական նիստերի դահլիճից վեց ժամով հեռացվելուց հետո լքեց նիստերի դահլիճը՝ հայտարարելով, որ իր պաշտպանյալը դեմ է իր բացակայությամբ նիստը անցկացնելուն:

Փաստաբանը նախքան այդ հանդես եկավ դատավորի որոշումների դեմ առարկություններով՝ նշելով, որ իր ու իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված նախազգուշական, այնուհետեւ նաեւ նիստերի դահլիճից հեռացնելու վերաբերյալ սանկցիաները չպատճառաբանված ու անօրինական են:

Դատավորը փաստաբանին հինգ րոպե ժամանակ տվեց՝ առարկությունները ամփոփ ներկայացնելու համար: Հինգ րոպեն լրանալուց հետո Տիգրան Եգորյանը շարունակեց ներկայացնել դրանք, ինչը վրդովեցրեց դատավորին, վիճաբանություն սկսվեց նրանց միջեւ:

Իրեն անընդհատ ընդհատել փորձող դատավորին դիմելիս փաստաբանը «լսեք» բառը օգտագործեց, ինչից Նելլի Բաղդասարյանը զայրացավ:

Նա հայտարարեց, որ փաստաբանն այդ կերպ վիրավորում է իրեն, իրեն դիմելիս պարտավոր է օգտագործել «հարգելի դատարան » դիմելաձեւը:

Դատարանը չլսեց պաշտպանի՝ ինքնաբացարկի միջնորդությունը, նախ նախազգուշացում դատական սանկցիան կիրառեց նրա նկատմամբ, ապա, երբ փաստաբանը լքեց նիստերի դահլիճը, հեռացավ խորհրդակցական սենյակ ու որոշում կայացրեց դիմել փաստաբանների պալատ՝ Տիգրան Եգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 12-ին:

Հիշեցնենք, որ Վարդգես Գասպարին փետրվարի 19-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել է, ապա փետրվարի 26-ին Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ` ազատ է արձակվել:

Նա մեղադրվում է վարչական գործով նշանակված դատական նիստի ժամանակ դատավարությանը մասնակցող ոստիկանության ներկայացուցիչների եւ դատական նիստը նախագահող դատավորի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու մեջ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ