20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Զույգը խուսափել է պատժից` ռեստորանի սեղանին սեքսով զբաղվելու համար

Ֆլորիդայում ոստիկանները ձերբակալել են մի զույգի, որը սեքսով է զբաղվել ռեստորանի նախասրահի սեղաններից մեկի վրա: Սակայն 32-ամյա Ջեյմի Կալոն եւ նրա ընկերուհի Տիֆանի Լին Բարգեյները ոստիկանական բաժանմունքում են հատնվել ոչ թե հասարակական վայրում սեքսով զբաղվելու, այլ հաշիվը չվճարելու պատճառով:

Ռեստորանի տիրոջը սիրահար զույգի “զբաղմունքի” մասին հայտնել են մատուցողները: Երբ նա մոտեցել եւ Կալոյին խնդրել է դադարեցնել իրենց զբաղմունքը, վերջինս ասել է, թե դա հնարավոր չէ այդ պահին: Ռեստորանի տերը պահանջել է նրանից փակել հաշիվը եւ հեռանալ` սպառնալով հակառակ դեպքում ոստիկանություն կանչել, սակայն Կալոն հրաժարվել է եւ ընկերուհու հետ հեռացել ռեստորանից:

Արդյունքում Կալոն ձերբակալվել է 101 դոլարի չափով հաշիվը չվճարելու համար, իսկ հասարակական վայրում սեքսով զբաղվելու համար նրանց որեւէ մեղադրանք չի ներկայացվել, քանի որ ականատեսներից ոչ ոք չի բողոքել նրանց դեմ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ