24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մեր բռնցքամարտիկները պատրաստվում են

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը, որի ընթացքում կնախապատրաստվի Թուրքիայում կայանալիք Օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշարին: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվականը:

«Այսօր մեկնարկում է ուսումնամարզական հավաքը Ծաղկաձորում, որտեղ մարզիկները հիմնականում կաշխատեն իրենց ֆիզիկականի զարգացման վրա: Բացի այս հավաքից, մենք ևս մեկ ուսումնամարզական հավաք կունենանք արդեն Աբովյանում, որից հետո կմեկնենք Թուրքիա»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:

Ծաղկաձորյան հավաքը մեկնարկել է մարտի 9-ին և կեզրափակվի մարտի 20-ին: Հավաքին  մասնակցում են 23 մարզիկներ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ