25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մեղավորին պետք է հրապարակավ պատժել

«Անպատժելիությունն է բերում այս սպանությունների շարունակականությանը…Մեղավորին պետք է հրապարակավ պատժել»,-համոզված է զոհված զինծառայող Վալերիկ Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը: Վալերի Մուրադյանին ինքնասպանության հասցնելու գործի վարույթը մոր խոսքով` կասեցվել է, սակայն դրա մասին ընտանիքի անդամները պատահական են իմացել:

«2011թ. գործը կասեցվել էր: Փետրվարին, երբ նախագահը մեզ հանդիպեց նախագահականի մոտ ու խոստումներ տվեց, կասեցումից հանեցին ու վերսկսվեց: Գործը նորից կասեցրել էին մեղադրյալի անհայտ լինելու պատճառով դեկտեմբերին, բայց ես դրա մասին տեղեկացել եմ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հավաքած տեղեկանքներից, որոնք մեզ էին հանձնել»,- պատմեց Նանա Մուրադյանը ՝ նշելով, որ իրենք բողոք են ներկայացրել այդ որոշման դեմ:

Նանա Մուրադյանը  վստահ է՝ որդուն սպանել են, նա ինքնասպան չի եղել:

«Դրա մասին վկայող բազմաթիվ հետքեր կային, ոչ մի պատշաճ բացատրություն չենք ստացել մեր հարցերին, թե որտեղից են առաջացել դրանք: Խորը ակոսին զուգահեռ արյունազեղում կա ժապավենաձեւ, բայց չեն բացատրում՝ ինչից է դա առաջացել»,- ընդգծեց մայրը:

Խաղաղ պայմաններում զոհված մեկ այլ զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը` Իրինա Ղազարյանը, նշեց, որ իր որդու գործը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով, սակայն ինքը շարունակելու է պայքարել:

Զինծառայողների մայրերը պատգամավորներից, նախարարներից ու նախագահից խնդրում են բացահայտել իրենց որդիների գործերը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ