20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Առողջապահության նախարարը շնորհավորել է բուժհամակարգի կանաց

 Սիրելի՛ կանայք և աղջիկներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ մարտի 8-ի կապակցությամբ: Թող գարնանային այս գեղեցիկ տոները ևս մեկ անգամ ընդգծեն Ձեր կարևոր դերը տարբեր ոլորտներում և առանձնահատուկ` առողջապահական համակարգում:

Մի համակարգ, որտեղ կարեկցանքի, բարության, հուսալիության և իհարկե մարդկային ջերմության առկայությունը պայմանավորված է ձեր ներկայությամբ: Իմ երախտագիտության, ակնածանքի, գնահատանքի խոսքերն եմ ուղղում նաև առողջապահության տարբեր ոլորտներում աշխատող բոլոր կանանց՝ բժիշկներին, բուժքույրերին և կրտսեր բուժանձնակազմին:

Տարեսկզբին սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացման, ինչպես նաև շատ այլ առողջապահական մարտահրավերների հաղթահարման գործում մեծ հարգանքի է արժանի Ձեր ամենօրյա նվիրական, քրտնաջան և անձնուրաց աշխատանքը:

Վստահ եմ, այսօր ևս շատ կին բուժաշխատողներ տոնական օրը կանցկացնեն հիվանդանոցներում, հոսպիտալներում, շտապօգնության մեքենաներում, հիվանդի կողքին:

Թող հաջողությունը լինի ձեր մարդասիրական գործունեության մշտական ուղեկիցը: Թող ձեր ընտանիքներում միշտ իշխի փոխըմբռնումն ու ջերմությունը:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երջանկություն:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ