28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչ է ասում Աստվածաշունչը տղամարդու դավաճանության մասին

asd-185

Չարիք մի գործիր եւ քո վրա չարիք չի գա: Հեռու մնա անիրավությունից, եւ այն հեռու կմնա քեզնից: Որդյակ, մի սերմանիր անիրավության ակոսի մեջ, որպեսզի այն յոթնապատիկ չհնձես: Տիրոջից իշխանություն մի խնդրիր եւ թագավորից`փառքի աթոռ:

Տիրոջ առջեւ մի փորձիր արդարանալ եւ թագավորի առջեւ ճարտարախոս մի երեւա: Մի ձգտիր դատավոր լինել, գուցե չկարողանաս վերացնել անիրավությունը: Գուցե երբեւէ ակնածելով հզորից` սայթաքես քո արդարոթւյունից:

Քաղաքի բազմության հանդեպ մի մեղանչիր եւ քեզ մի նվաստացրու ամբոխի առջեւ: Մեքի վրա մեղք մի ավելացրու, որպեսզի որեւէ մեկից չմեղադրվես: Մի ծուլացիր քո ուխտի մեջ, անփույթ մի լինի ողորմածություն անելու մեջ:

Մի ասա, թե Տերը կնայի իմ բազմաթիվ զոհաբերումներին եւ բարձրյալ Աստծուն մատուցելիս` նա կընդունի:

Մի ծաղրիր այն մարդուն, որի հոգին դառնացած է, քանզի Տերն է, որ նվաստացնում եւ բարձրացնում է նրան: Քո եղբոր մասին ստեր մի սերմանիր, նույնը` եւ բարեկամի մասին:

Մի ախորժիր ստեր ասել ամեն բանի մասին, քանզի հաճախակի ստելը լավ բան չէ: Մի շատախոսիր ծերերի մեջ եւ մի կրկնաբանիր քո աոթքի մեջ: Մի ատիր աշխատանքի տքնությունը եւ ոչ էլ այն մշակությունը, որ հաստատվել է Բարձրյալի կողմից: Մի գտնվիր մեղավորների բազմության մեջ. հիշիր, որ Տիրոջ բարկությունը չի ուշանա:

Միշտ խոնարհեցրու քո անձը, որովհետեւ ամբարշտի վրեժխնդրությունը կրակ ու որդ է: Բարեկամիդ մի փոխանակիր կայք ու ինչքի հետ եւ հարազատ եղբորդ` Սափիրական /մաքուր/  ոսկու հետ:

Մի լքիր իմաստուն եւ բարի կնոջը, քանզի նրա շնորհը ոսկուց էլ առավել է:

Սիրաքի իմաստություն 7:1-22

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ