19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Էրդողանի քննադատ թուրք դաշնակահարին մեղադրում են սրբապղծության մեջ

Թուրք կոմպոզիտոր եւ դաշնակահար Ֆազիլ Սային մեղադրանք է ներկայացվել հավատացյալների զգացմունքները վիրավորելու համար:

Աշխարհի մեծ բեմերում համերգներով հանդես եկող Սային կդատեն իր միկրոբլոգում կատարած մի քանի գրառումների համար: Դատախազներին հատկապես զայրացրել է հետեւյալ գրառումը. “Չգիտեմ` նկատել եք դուք, թե ոչ, բայց բոլոր գռեհիկները, գողերը եւ հիմարները հավատացյալ են”:

Եվս մեկ գրառում մուեձինի` 22 վայրկյանում աղոթքի կոչի վերաբերյալ է: Սայը գրել է. “Ինչո՞ւ է հարկավոր այդքան շտապել: Ի՞նչ է` նրան սիրուհի՞ն է անկողնում սպասում”: Սա ոչ միայն դատախազության, այլեւ կրոնական գործիչների վրդովմունքն է առաջ բերել:

Երաժիշտն իր զարմանքն է հայտնել կրոնական գործիչների եւ պետության նման արձագանքի համար` նշելով, որ իր ամբողջ կյանքում ինքն իր արվեստով ներկայացրել է Թուրքիան ողջ աշխարհում, իսկ հիմա անհարմար է զգում նման սպառնալքիների պատճառով: Եթե Սային մեղավոր ճանաչեն, ապա նրան մեկուկես տարվա ազատազրկում է սպառնում: Ավելի քան 100 իրավապաշտպաններ, լրագրողներ եւ արվեստի գործիչներ արդեն իրենց աջակցությունն են հայտնել Սային` դուրս գալով ստամբուլյան դատարանի որոշման դեմ:

Սայը Թուրքիայիչ վարչապետ, իսլամիստ Ռեջեփ Թայիփ էրդողանի եւ նրա կառավարության հետեւողական քննադատներից է:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ