19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լացելու վիճակ

«Ես ամբողջ կյանքում  5  հազար դրամից ավելի հոսանք չեմ ծախսել, բայց այս ամիս գնացի տվյալները ստուգելու` 27 հազար դրամ էր»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում բողոքեց Ժենյա Պողոսյանը`  Տիգրան Մեծի 29 Ա հասցեի բնակիչը:

Պողոսյանը նշեց, որ իր կենսաթոշակը ընդամենը 25 հազար դրամ է ու վճարելով 27 հազար դրամ` հայտնվել է անելանելի վիճակում. «Դե ասեք ինչո՞վ ապրեմ: Հաց պետք է գնեմ, մարդ ենք, ապրել ենք ուզում: Չմուծեմ կմնամ առանց լույսի, մուծեմ` առանց թոշակ: Լաց լինելու վիճակ է…»:

Նշենք, որ քաղաքացիների կողմից հունվար ամսին սպառած էլեկտրաէներգիայի ավելի վճարների հետ կապված բողոքներ ստացել է նաև ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը: Նախարարի փոփոխությունից հետո քաղաքացիներն ավելի են անհանգստացել: Նշենք նաև, որ ՀԷՑ-ից հայտնել են, որ էլեկտրաէներգիայի սակագնի վերանայում կլինի:

 

Մանրամասները` տեսանյութում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ