25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ցեղասպանության մասին ֆիլմը կարող է Օսկարի հավակնել

The Playlist բլոգի կանխատեսմամբ՝ Հայոց ցեղասպանության  մասին պատմող «Խոստումը»  ֆիլմը, որի գլխավոր դերերում են լինելու հայտնի Օսկար Այզեքը և Քրիստիան Բեյլը, կարող է ընդգրկվել 2017 թվականի «Օսկարին» առաջադրվելիք ֆիլմերի ցանկում, գրում է asbarez.com-ը։

Նշվում է, որ ռեժիսոր Թերի Ջորջի «Խոստումը» ֆիլմը դեռևս նկարահանման փուլում է, սակայն ակնկալվում է, որ նկարահանումները երկար չեն տևի:  Ակնկալվում է, որ ֆիլմը ցուցադրության դուրս կգա 2016 թվականին:

Հարկ է նշել, որ ֆիլմը մահվանից առաջ ֆինանսավորել է բարերար Քըրք Քըրքորյանը: Ֆիլմը նկարահանելու է Survival Pictures կինոընկերությունը, որը ղեկավարում են Էրիկ Էսրաիլյանը և Էնթոնի Մանդեկիչը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ