23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Նոր աղբավայր կսպասարկի մոտ 1.85 մլն բնակչի

 

Դեռեւս 2015  թվականին  ՀՀ և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրվեց «Երևանի կոշտ թափոնների ծրագիր» վարկային համաձայնագրին համաձայնագիրն, որի շրջանակներում ՎԶԵԲ-ը Ծրագրի ֆինանսավորման նպատակով ՀՀ-ին կտրամադրի 8 մլն եվրո գումարի չափով վարկ:

Ծրագիրը միտված է Երևանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի բարելավմանը, որի շրջնականերում նախատեսվում է նոր աղբավայրի կառուցում, վերջինիս համար մասնագիտացված տրանսպորտային միջոցների և սարքավորումների գնում, գոյություն ունեցող աղբավայրի տարածքում մակերեսի մեկուսացում:

Ըստ ծրագրի նոր աղբավայրը կտեղակայվի Նուբարաշենում ներկայիս գործող աղբավայրի հարևանությամբ:

Ծրագրի հեղինակները պնդում  են, որ նոր աղբավայրը կնվազեցնի գործող ոչ սանիտարական աղբավայրի անբարենպաստ ազդեցությունը շրջակա միջավայրի, մարդկանց առողջության և մթնոլորտի վրա:

Ծրագրի արժեքը կազմում է 24 մլն եվրո, որից` 8 մլն եվրոն, որպես վարկ կտրամադրի ՎԶԵԲ-ն, 8 մլն եվրո վարկ` Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ), և  նույնքան գումար, որպես  դրամաշնորհ նախատեսված է ներգրավել ԵՄ Հարևանության ներդրումային գործիքի միջոցով:

Նոր աղբավայրը սպասարկելու է Երևան քաղաքին (1.1 մլն բնակիչն) և հավանաբար հարակից չորս տարածաշրջանները՝  (ավելի քան 750 հազար բնակիչ):

Ըստ վիճակագրությամբ, միայն մայրաքաղաք Երեւանից ներկայիս քաղաքային աղբավայր է տեղափոխվում օրական միջին հաշվով 800-­1000 տոննա կամ տարեկան՝ 292- ­365 հազար տոննա կենցաղային աղբ։ Իսկ, եթե դրանք գումարենք չորս տարածաշրջաներում արտադրվող կենցաղային աղբը եւ միջինում օրական կկազմի՝ 500 -650 տոննա: Այսպիսով նոր քաղաքային աղբավայրը միջին հաշվով տարեկան կընդունի 475- 602 հազար տոննա աղբ:

«Երեւանի կոշտ թափոններ» ծրագրի երրորդ փուլով պետք է ներդրվեն այնպիսի համակարգեր և օբյեկտներ, որոնք կավելացնեն վերամշակման ծավալները՝ երկարացնելով նոր աղբավայրի օգտակար շահագործման ժամկետը: Թե որքան գումար անհրաժեշտ կլինի այս փուլի համար, կառավարության որոշման հիմնավորման մեջ չի նշվում:

ՀՀ կառավարությանուն նախօրեին նպատակահարմար համարեց եւ հավանություն տվեց «Երևանի կոշտ թափոնների ծրագիր» վարկային համաձայնագրին, սակայն բնապահպաներն այս առնչությամբ նշում են, որ այսօր ունենք խնդիրներ հին աղբավայրրի հետ կապված եւ պետք է գումարներն ուղղվեն դրանց՝ ամրացման եւ բարելվման համար, որովհետեւ ներկայիս շահագործվող աղբավայրերը մեծ խնդիրներ ունեն, իսկ նոր աղբավայր կառուցելն եւ շահագործելն ավելի ծախսատար կլինի:

Իսկ ի՞նչու է Հայաստանում մեծ ծավալով աղբ արտադրվում, այդ մասին հաջորդիվ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ