24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վախկոտներին չի կարելի զորակոչել.հետևանքները արյունոտ են

«Եթե զինծառայության տարիքում գտնվող պատանին կյանքի գնով փորձում է խուսափել բանակից, դա նշանակում է, որ պետք է զգույշ լինել ու նմաներին չզորակոչել: Թող գնան այլընտրանքային ծառայության: Մի 3  տարի ասենք` ճաշարանում ափսեներ լվանան, կամ սանհանգույց մաքրեն: Այդպես ավելի ճիշտ է, քան ծառայել չցանկացողին զորակոչելը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց Տավուշի մարզի Չորաթան համայնքի ղեկավար Վարուժան Բաղմանյանը:

Բաղմանյանը հիշեց. 1989 թվականի պատերազմական իրավիճակները, երբ գյուղի կամավորները պաշտպանում էին իրենց սահմանն ու գյուղը:Այդ ժամանակ Վարուժան Բաղմանյանը կամավորական ջոկատի հրամանատարն էր:

«Ես լավ գիտեի իմ ջոկատի բոլոր տղաների հնարավորությունը: Գիտեի, որ կան մարդիկ, ովքեր ճակատագրական պահին կլքեն ջոկատը ու կզոհվեն վախի արդյունքում: Քիչ արյուն թափելու համար ես նման մարդկանց չէի տանում կարևոր գործողություններին: Չգիտեմ, բայց վախեցողը չի կարող կռվել, իսկ հայրենասիրությունը ու նվիրվելը մարդու մեջ ի ծնե տրված բաներ են»,-ընդգծեց Բաղմանյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ