20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

82-ամյա թոշակառուն վնասազերծել է հանցագործին

Ավստրիացի թոշակառուն վնասազերծել է հանցագործին, ով փորձել է կողոպտել բանկը:

Բանկ է ներխուժել դիմակավոր, զինված մի տղամարդ` ինքնաշեն պայթուցիկ սարքով: Նա փորձել է փողերը իր պայուսակի մեջ լցնել, երբ 82-ամյա Գերտա Վալիկերը հարձակվել է նրա վրա` ճչալով. “Եթե փող ես ուզում, աշխատանք գտիր, ալարկոտ սատանա”:

Վիճաբանության ընթացքում կողոպտիչը կորցրել է դիմակը, իսկ գողացված փողերը թափել է գետնին: Դրանից հետո նա նախընտրել է փախչել, սակայն տեսախցիկները ֆիքսել են նրա դեմքը, ինչի պատճառով ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել նրան:

Միջադեպից հետո Գերտա Վալիկերը հայտնել է ԶԼՄ-ներին, որ որոշել է հանցագործին պատժել, քանի որ չի սիրում անարդարությունը: “Ես 800 եվրո թոշակ եմ ստանում եւ դա նրա շնորհիվ է, որ ես ամբողջ կյանքում լարված աշխատել եմ”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ