24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Եթե սիրում ես նկատել ուրիշի սխալները

Եթե դուք սիրում էք նկատել ուրիշի սխալներն ու արդարորեն դատել մարդկանց, ապա հիշե՛ք. «ինչ չափով, որ չափում էք, նրանով պիտի չափվի ձեզ համար»: (Մտ 7:2) Ձեզանից ո՞վ կդիմանա ու ոտքի վրա կանգնած կմնա երբ Աստված արդարորեն դատի իրեն: Դուք կուզեք որ Աստված արդա՞ր լինի ձեր նկատմամբ, թէ՞ ներողամիտ:

Եթե Աստված արդար լինի իմ նկատմամբ, ես չեմ դիմանա, քանի որ այնքան շատ են իմ մեղքերն ու չար մտքերը: Տերը գիտե սա և դրա համար ասեց. «Այն ամէնը, ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպէս եւ դո՛ւք արէք նրանց, որովհետեւ ա՛յդ իսկ են Օրէնքն ու մարգարէները»։ (Մտ 7:12)

Ուզու՞մ էք մարդիկ ձեր նկատմամբ արդար լինին ձեր նեղության ժամանակ, դուք էլ արդար եղեք իրենց նկատմամբ: Բայց եթե ուզում էք, որ մարդիկ ու Աստված ներողամիտ լինեն ձեր նկատմամբ նեղության ժամանակ, ապա դուք էլ ներողամիտ եղեք իրենց նկատմամբ այսօր:

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ