26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Դա Թուրքիային ձեռնտու չէ»

Սիրիայի հրամանատարությունը և քրդական զորամիավորումները Սիրիայում հրադադարի հարցերով զբաղվող  ռուսական կենտրոնին տեղեկացրել են, որ Թուրքիան շարունակում է հրետանային ակտիվ ռմբակոծությունը: Այս մասին պաշտոնապես  հայտարարել է կենտրոնի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կուրալենկոն:

«Մենք Թուրքիայի այս գործողություններն համարում ենք սադրիչ, դրանք  խոչընդոտում են Սիրիայում հրադադարի և հաշտեցման գործընթացը», —նշել է Կուրալենկոն:

Անդրադառնալով այս թեմային՝ քաղտեխնոլոգ Արմեն Բալդալյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Բնականաբար, այդ գործողությունները խանգարում են Սիրիայում խաղաղության հաստատմանը: Չեմ կարծում, որ Թուրքիան լայնամասշտաբ ռազմական գործողություններ կսկսի: Չեմ բացառում սա, բայց կարծում եմ՝ քիչ հավանական է: Թուրքիան ցանկանում է Հալեպն ու դրա հարակից շրջաններն իրեն միացնել, ասինինքն՝ իր կողմից հողանավողվող ուժերի իշխանությունը հաստատել այնտեղ: Բայց այս ծրագիրը ռուս-ամերիկյան պայմանագրից հետո ի չիք դարձավ», – պարզաբանեց մասնագետը:

Քաղտեխնոլոգը նշեց, որ բնական է, որ հիմա Թուրքիան փորձում է իր կողմնակիցների դիրքերն ամրապնդել Սիրիայում, բայց նույնիսկ այդ պարագայում Թուրքիան կխուսափի ռիսկային քայլերից:

«Եթե Թուրքիան լայնամասշտաբ գործողություններ սկսի, կնշանակի, որ այդ երկիրը  պայքարի մեջ է մտնելու ինչպես Սիրիայի, այնպես էլ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հետ: Իսկ դա Թուրքիային ձեռնտու չէ»,- ընդգծեց Արմեն Բադալյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ