25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Պուտինը պաշտպանել է Հայաստանին «Պաշտպանական համակարգեր»-ում ընդունելու կառավարության առաջարկը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել Է Հայաստանին «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբում ընդունելու համար ՀՀ-ի հետ բանակցություններ անցկացնելու կառավարության առաջարկը, խումբ, որն ստեղծվել Է Բելառուսի հետ համատեղ:

Համապատասխան կարգադրությունը մարտի 2-ին զետեղված Է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:

«Ընդունել «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման վերաբերյալ ՌԴ-ի կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ համաձայնագրին  Հայաստանի Հանրապետության կառավարության միանալու շուրջ համաձայնագրի կնքման բանակցություններ անցկացնելու մասին ՌԴ կառավարության առաջարկը»,-ասված Է փաստաթղթի տեքստում:

Բաց աղբյուրների տվյալներով՝ «Պաշտպանական համակարգեր» բաց բաժնետիրական ընկերությունն ստեղծվել Է տակավին 1996 թվականին գլխադաս կոնստրուկտորական բյուրոների, գիտահետազոտական ինստիտուտների եւ սերիական ձեռնարկությունների՝ օբյեկտային հակաօդային պաշտպանության միջոցների եւ համակարգերի մշակողների ու պատրաստողների խմբի նախաձեռնությամբ:

Զուգահեռաբար աշխատում Է նաեւ ռուս-բելառուսական համանուն միջպետական ֆինանսաարդյունաբերական խումբը, որն ստեղծվել Է բաժնետիրական ընկերության հիման վրա,- այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ