20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Վանոյի ժամանակվա հավաբունն էլ կքանդեն. Ամիրյան 2-ի ճակատագիրը

Ամիրյան 2 հասցեում գտնվող՝ Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի նախկին շենքի ֆասադի ձախակողմյան հատվածը, ինչպես հայտնի է, կքանդվի: Մեզ համար թանկ է յուրաքանչյուր քար, որը հին է ու մեր քաղաքի պատմությունն է հիշեցնում մեզ: Կառույց ո՞ր հատվածն է քանդվելու: Այս եւ այլ հարցերի մասին  Henaran.am-ը զրուցել է «SGI ինվեսթ»   ՍՊԸ-ի ղեկավար Զորիկ Բալայանի հետ: 
«Շենքի ճակատային մասը պահպանվելու է ու ավելի հստակ է ընգծվելու: Այդ կառույցի վերևի մասն ու կողքի մասը, որ ավելի նոր է, հետ ենք տալու դեպի խորք, որ հուշարձանն այդ փողոցի կարմիր գծի վրա լինի: Այժմ ամբողջ շենքն այդ կարմիր գծից հետ է տրված: Վանո Սիրադեղյանի հատվածը հանելու ենք: Այս որոշումը ճարտարապետներն են կայացրել: Քաղաքապետարանում ևս մեր նախագիծը հաստատվել է:
Այնտեղ երևում է, թե ինչն է պետք քանդել, ինչը՝ պահպանել: 1896 թվականին կառուցված շենքը, որը հուշարձան է, դա պահպանվելու է, իսկ 1976 թվականին՝ Խորհրդային միության ընթացքում կառուցված մասը ու 1990 թվականի այդ երրորդ հարկը, որ հավաբուն է հիշեցնում, դա հանվելու է» , – ասաց Զորիկ Բալայանը:
Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ կառուցապատումն իրականացնողները Ռուսաստանից են: «Նրանք Ռուսաստանից են: Իրենց ընկերությունների հիմնական մասը օֆշորային գրանցում ունի»:
 
Զորիկ Բալայանին հիշեցրինք, որ Արամի փողոցի շենքի ապամոնտաժումից հետո հանրությունը մեծ աղմուկ բարձրացրեց: Այս անգա՞մ էլ կառուցապատողները գիշերով կքանդեն: 
«Ցերեկով է արվելու: Մենք նույնիսկ պասռառներ չէինք ուզում քաշել շենքի առաջ, որ մարդիկ տեսնեն՝ մենք քանդում ենք 1990 թվականին կառուցված անճոռնի մասը: Այսպես որոշել են ճարտարապետները: Նրանք ավելի լավ են հասկանում այդպիսի հարցերից: Վերջիններս գիտեմ, թե էսթետիկ առումով որն է ավելի ճիշտ», – պարզաբանեց Զորիկ Բալայանը:
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ