24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սիրիայում ձերբակալել են ռուս օդաչուին սպանած թուրք զինյալին

Սիրիայի կառավարական ուժերը բռնել են այն թուրք գրոհայինին, որը 2015 թվականի նոյեմբերին սպանել էր թուրք-սիրիական սահմանին թուրքական օդուժի կողմից խոցված ռուսական ՍՈւ-24 ինքնաթիռի օդաչուներից մեկին, գրում է Ermenihaber.am-ը:

Այս մասին տեղեկացնող թուրքական «Haber7» լրատվական կայքը հղում է տալիս Իրանի կիսապաշտոնական «Fars» լրատվական գործակալությանը:

Առայժմ մանրամասն տեղեկություններ չեն հաղորդվում թուրք զինյալի ինքնության և ձերբակալման հանգամանքների մասին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին խոցված ռուսական ինքնաթիռի 2 օդաչուները հասցրել էին կատապուլտ լինել: Օդաչուներից մեկը՝ Օլեգ Պեշկովը ընկել էր թուրքմենների կողմից վերահսկվող տարածքում: Վերջինները սպանել էին ռուս օդաչուին: Տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ այդ շրջանում կռվել են թուրքեր, որոնք, ըստ պնդումների, հիմնականում Թուրքիայի «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱԶԿ-AKP) ռազմական թևը համարվող «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչներ են:

Աղբյուր` Ermenihaber.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ