28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Գյումրեցիները քաղաքապետի հաշվին լողանում են. Հրապարակ

gyumri20

Գյումրիի քաղաքապեպ Սամվել Բալասանյանի շնորհիվ անապահովները կարողանում են լողանալ Յոթ վերք եկեղեցու հետնամասում գտնվող բաղնիքում եւ մազ կտրել վարսավիրանոցում։ Այն պատկանում է փոխքաղաքապետ Ռոբերտ Սանոյանի դստերը՝ Լուսինե Սանոյանին։ Իսկ ում է պատկանում բաղնիքը՝ ոչ ոք չգիտի։ Պաշտոնապես բաղնիքի ծառայությունները մատուցում է «Պլատֆորմ» ՍՊԸ-ն, որը մրցույթով շահել է քաղաքացիներին լողացնելու եւ քաղաքապետարանից դրա դիմաց գումար ստանալու իրավունքը՝ ամենացածր գնային առաջարկը ներկայացնելով։ Շիրակի մարզի Ախուրյան գյուղում գրանցված այս ԱՊԸ-ն բազմազան ծառայություններ է մատուցում գյումրեցիներին։

Բացի մարդ լողացնելուց, նաեւ գրանցված է «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության գործակալների ցանկում։ Թե ով է բաղնիքի տերը՝ ստույգ հայտնի չէ։ Քաղաքում տալիս են քաղաքապետ Սամվել Բալասանյանի սոցիալական հարցերով խորհրդական Սահակ Աահրադյանի անունը։ Իբր, հենց Նա է աշխատեցնում բաղնիքը, իսկ Բալասանյանն էլ դրա իրական, բայց ոչ պաշտոնական տերն է։ Աահակ Աահրադյանը հերքում է սա։

«Հիմար խոսակցություններ են»,- ասում է նա, բայց «Պլատֆորմ» ՍՊԸ-ի տիրոջ անունը չի բացահայտում,– այս ԱՊԸ-ն ամենաէժան գնային առաջարկն էր արել։ Քաղաքապետարանը յուրաքանչյուր հոգու համար մոտ 1200 դրամ է փոխանցում ամսական։ Պայմանագիրը կազմվել է 960 անձի համար։ Մեկ անգամ լողանալն արժե 300 դրամ, մեկ անգամ վարսավիրի ծառայությունից օգտվելը՝ 400։

Ամիսը երեք անգամ լողանում են, մեկ անգամ վարսահարդարի մոտ գնում։ Պարզ է, որ սա քաղաքապետի մասշտաբ չէ։ Ծիծաղելի է, որ քաղաքապետը սեփական բաղնիք պահի ու քաղաքի չնչին գումարներից փոխանցումներ անի»։ Մենք էլ ենք ծիծաղում, բայց «բաղնիքի» «լողացող» թվաբանությունը ոչ մի կերպ չի հստակեցվում։

Քաղաքապետարանը տարեկան 9 մլն. դրամ էր հատկացնելու այս ծառայությունների համար։ Եթե 960 մարդ ամսական 3 անգամ՝ 900 դրամի, լողանում է ու մեկ անգամ գնում վարսավիրանոց՝ 400 դրամի, նշանակում է՝ հիգիենիկ ծառայությունների փաթեթն արժե 960 անգամ 1200 դրամ, այսինքն՝ 1 մլն. 152 հազար դրամ։ Աա արդեն ավելի է, քան բյուջեով հատկացվողը։ Բացի դա, իրականում ոչ թե 960 մարդ է օգտվում բաղնիքի ծառայություններից, այլ շատ ավելի։

«Քանի որ քաղաքապետն ասել է, որ շատ խիստ բյուրոկրատիա չլինի, մենք համաձայնության ենք եկել, որ եթե երեք անգամից ավելի է գալիս մարդը, խնդիր չհարուցեն»,– ասում է Աահրադյանը։ Այսինքն՝ քաղաքապետարանը «խիստ ֆիլտր» չի անում, որովհետեւ եթե տանը մարդն ունենա լողանալու պայմաններ, հաստատ բաղնիք չի գնա։

«Կազմակերպությունը մի քիչ ավելով է սպասարկում, մարդուն չմերժելու տարբերակով։ Մարդ ենք ուղարկում՝ մի քիչ ավելի, չեն մերժում»,– ասում է սոցիալական հարցերով խորհրդականը։ Քանի որ շշերով ջուր հավաքողները եւ «փեչի» վրա ջուր տաքացնողները շատ են Գյումրիում, լողանալ ցանկացողների թիվն օրըստօրե ավելանում է։ Մի խոսքով, անվճար բաղնիքն աստիճանաբար վերածվում է անհասկանալի թվաբանությամբ մեծ «լվացքի»։

ՀԳ. Ի դեպ, պարզվում է՝ Բալասանյանի օրինակը վարակիչ է եղել որոշ տեղական ղեկավարների համար, մեր տեղեկություններով, Նորք վարչա-կան շրջանի ղեկավարն էլ է իր տարածքի անապահովներին լողացնելու ծրագիր սկսել։

Օրվա մյուս հրապարակումները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ