19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նոր թավշյա հեղափոխություն. Ժամանակ

Հայաստանի իշխանությունը կարծես թե հայտնվել է թավշյա հեղաշրջման հերթական փուլում, որն արտահայտվում է ՀՀԿ-ՀՅԴ նախընտրական կոալիցիայով, նախարարների փոփոխությամբ։ Ընդ որում՝ նաեւ այնպիսի նախարարների, որոնք կարծես թե դուրս են կոալիցիոն համաձայնություններից։ Մյուս կողմից՝ թավշյա հեղաշրջումները Հայաստանի իշխանության համար անխուսափելի են։

Եթե իշխանության փոփոխությունների օրինական, սահմանադրական մեխանիզմը չի գործում, սկսում են աշխատել ստվերային մեխանիզմները։ Ինչ խոսք, պատմությունը գիտե բազմաթիվ օրինակներ, որոնք հուշում են, որ պարտադիր չէ ստվերայինի աշխատանքը, եթե չկա սահմանադրական մեխանիզմ։ Թվում է, թե այդպիսի օրինակներն իսկապես շատ են, սակայն այստեղ կան որոշակի նրբերանգներ։

Խոսքն այն մասին է, որ այդ օրինակների պարագայում թավշյա հեղաշրջումները լինում են շատ ավելի երկարատեւ ընդմիջումներով, եւ մի առաջնորդը կարող է գլխավորել իշխանությունը տասնամյակներ, իսկ հետո գլխատվել կամ գահընկեց արվել։ Օրինակ՝ խորհրդային գենսեկները կամ այլ բռնակալներ։

Խնդիրն այն է, որ ամեն ինչ կախված է իշխանական համակարգի ռեսուրսային հագեցվածությունից։ Շատ ռեսուրսներ տնօրինող ամբողջատիրական կամ ավտորիտար համակարգերում, այսպես ասած, ներքին կայունության փուլերը շատ երկար են տեւում, այսինքն՝ դրանք կազմող սուբյեկտների միջեւ ճգնաժամը ուշ է հասունանում, քանի որ ճգնաժամն, ի վերջո, հենց ռեսուրսների սպառման հետեւանքն է։ Ռեսուրսները սպառվում են, իսկ քանի որ դրանց աղբյուրը եւ անվտանգության երաշխիքները իշխանության լծակներն են, սկսում է սրվել այդ լծակների համար պայքարը, առաջին տեդի համար պայքարը։

Իսկ Հայաստսսնի իշխող համակարգը փոքր ռեսուրսներ տնօրինող համակարգ է։ Դրան գումարվում է նաեւ արտաքին տնտեսական բացասական կոնյունկտուրան, որը բերում է ներքին տնտեսական ճգնաժամի, եւ իրավիճակը էլ ավելի է սրվում։ Իսկ դա նշանակում է, որ մեծանում է ներիշխանական կամ թավշյա հեղաշրջումների հաճախականության վտանգը։ Միաժամանակ, քանի որ չկա ուժեղ եւ ազդեցիկ ընդդիմադիր բեւեռ, իշխանության համակարգի ներսում առաջանում է որոշակի թուլացվածություն եւ անբռնազբոսություն, վերանում է վախը, որ ներքին անկարգապահությունը կարող է բերել արտաքին սպառնալիքի ուժգնացման եւ ընդդիմության աշխուժացման։ Այդ վտանգը իշխանության ներսում նպաստում է «ատամները սեղմելուն» եւ «ընդհանուր թշնամու» առաջ համակարգը չթուլացնելուն։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ