23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

“Ժառանգության” ներկայացուցիչը տարօրինակ երեւույթ է նկատել

Քանաքեռ Զեյթուն համայնքի թիվ 3/19 ընտրատեղամասում հանձնաժողովի “Ժառանգության” անդամ Տաթեւիկ Վարդանյանը տարօրինակ երեւույթ է նկատել: Henaran.am-ի թղթակցին նա հայտնեց, որ ընտրողների լրացուցիչ ցուցակում առկա 112 ընտրողները 2 խմբով օրվա կոնկրետ ժամերի միանգամից եկան տեղամաս եւ քվեարկեցին:

“Ակնհայտ էր, որ մենք օրենքով ոչինչ չենք կարող անել, բայց  ժամը 12-1.00-ի սահմաններում շուրջ 60 հոգի` հիմնականում Ռայնիսի եւ Բաբաջանյան փողոցներում հաշվառում ունեցող եւ 2-րդ խումբը` ժամը 15.00-ի սահմաններում` մոտ 40 հոգի` Էմինեսկի փողոցից:

Բոլորն ունեն ոստիկանության կողմից տրված տեղեկանք, բայց գրանցված էին մարզերում: Նրանց հետ զրույցից պարզ դարձավ, որ նրանց մեծ մասը հասցեները չգիտեր: Հարցին միանգամից պատասխանում էին, օրինակ` “Վայոց ձորի մարզից ենք”:

“Խնդիրը նրանում է, որ 2 խմբով եկան, ինչպե՞ս ստացվեց”,-նկատեց հանձնաժողովի “Ժառանգության” անդամը: Նրա խոսքով` այդ խմբում հիմնականում 20-25 տարեկան երիտասարդներ էին: Ես կարծում եմ, որ պարզապես արհեստական հաշվառված էին, բայց քանի որ փաստաթուղթ է եղել նրանց ձեռքում, հանձնաժողովի նախագահը որեւէ բան անել չէր կարող, այսինքն` իրավական առումով խնդիր չի եղել, բայց նաեւ ակնհայտ փաստ է եղել:

Նրա խոսքով` ցուցակներում տեղ են գտել նաեւ նույն հասցեում մինչեւ 10 քաղաքացիների տվյալներ: Այս տեղամասում հիմնական ցուցակներով 1966 ընտրող կա եւ եւս 112-ը` ցուցակներով: Ժամը 18.45-ի դրությամբ  արդեն քվեարկել  է 1124 քաղաքացի: Տաթեւիկ Վարդանյանի խոսքով` այլ միջադեպեր, որոնց վերաբերյալ կարելի է ասել, թե դա ակնհայտ խախտում է, չի արձաագրվել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ