20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ամեն տարի պետք է հավաքվենք այստեղ, որ Մարտի 1-ը չկրկնվի. Արամ Մանուկյան

«Մենք խորհրդարանում օրենքի մեջ փոփոխության նախագիծ ընդունելու մասին հարց ենք բարձրացրել: Ըստ դրա ամեն տարի այս օրը պետք է նշվի որպես համազգային բողոքի օր, պետական ահաբեկչության, բռնաճնշումների օր: Բայց եթե անգամ խորհրդարանը չընդունել, ժողովրդի կամքն ավելի բարձր է: Ժողովրդի պայքարը՝ ամեն տարի հավաքվելով այստեղ, դա է որոշում՝ հիշատակի օր է, թե ոչ: Մենք ամեն տարի պետք է հավաքվենք այստեղ, որ մեր երկիրը չունենա պետական բռնաճնշումներ: Սա է միակ ճանապարհը»,- այսօր՝ մարտի 1-ին, Ազատության հրապարակում դեպի Մյասնիկյանի արձան երթից առաջ իր ելույթում ասաց  ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը:

Արամ Մանուկյանի խոսքով՝ մինչեւ օրս չեն բացահայտվել սպանությունները, պատասպանատվության չեն կանչվել սպանությունները կատարած անձիք եւ հարյուրավոր քաղաքացիներ չեն ճանաչվել տուժողներ եւ հնարավորություն  չեն ունեցել օգտվելու դատական պաշտպանության իրավունքից:

Հիշեցնենք, որ 2008թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հավաքվել էին Ազատության հրապարակում եւ պահանջում էին ընտրությունների վերանայում:

Նրանք 10 օր շարունակ շուրջօրյա հանրահավաքներ էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրեց Ազատության հրապարակում հավաքվածներին, իսկ նույն օրը երեկոյան իշխանությունները հրազեն կիրառեցին անզեն ցուցարարների դեմ, որի հետեւանքով զոհվեց 10 քաղաքացի, այդ թվում երկու ոստիկան: Մինչ օրս 10 զոհերի համար ոչ ոք պատասխանատվություն չի կրել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ