20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Միայն տասը զոհերը չէին…

«Երկարածավալ ելույթներ չեն լինի այսօր: Այս անգամ այդպես որոշվեց»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով այսօր՝ մարտի 1-ին հրավիրված ընդդիմության երթին ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Ոչինչ չի փոխվել: Խնդիրը ինչպես կար, այդպես էլ մնացել է: Քաղաքի կենտրոնում տասը մարդու անօրինական կերպով սպանեցին: Միայն տասը զոհերը չէին ու պետք է հիշել, որ հարյուրավոր վիրավորներ կային: Այդ դեպքերից ոչ մեկը դեռ չի բացահայտվել»,-ընդգծեց Մարտիրոսյանը:

Նշենք, որ Արմեն Մարտիրոսյանը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ոստիկանին պաշտպանելիս դանակի հարված էր ստացել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ