25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Անակնկալ խոստովանություն․ ԿՀՎ նախկին ղեկավարը ցանկանում է ամեն գնով կոտրել Լավրովի էլ․փոստը /վիդեո/

ԿՀՎ եւ ԱԱԳ նախկին ղեկավար Մայքլ Հեյդենը անակնկալ խոստովանություն է արել։ Նա ասել է, որ ամեն ինչ կտար՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի էլեկտրոնային փոստին հասնելու համար:

Նա նման հայտարարություն է արել՝ մեկնաբանելով ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նամակագրության հրապարակումը, որն ուղարկելու համար նա անձնական փոստային սերվերն էր օգտագործել:

«Եթե դեռեւս աշխատեի ԱԱԳ-ում եւ ինձ ասեին, որ Սերգեյ Լավրովի կամ նրա նման մեկի անձնական էլեկտրոնային փոստը պաշտպանված չէ, ես սարեր շուռ կտայի, ամեն ինչ կանեի՝ դրան հասնելու համար»,- ասել է ԿՀՎ նախկին ղեկավարը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ