20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայկական մեղվի խայթոցը. Մխիթարյանն ուշքի բերեց «Բորուսիային» /վիդեո/

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 23-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» քիչ էր մնում պարտություն կրեր սեփական հարկի տակ: Համեստ «Հոֆենհայմի» հետ խաղի առաջին 70-75 րոպեները խիստ անհաջող էին դասավորվում Թոմաս Թուխելի գլխավորած թիմի համար: 25-րդ րոպեին Սեբաստիան Ռուդին առաջ էր մղել հյուրերին: Ամեն ինչ գլխի վայր շրջեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

80-րդ րոպեին նա խաղարկեց անկյունայինը, ստացավ պատասխան փոխանցում ու բարդ դիրքից գրավեց մրցակցի դարպասը: Դրվագտ բեկումնային դարձավ այդ խաղում: Եվս 5 րոպե անց՝ փոխարինման դուրս եկած Ադրիան Ռամոսն առաջ մղեց արդեն Դորտմունդի թիմին, իսկ 91-րդ րոպեին վերջակետը դրեց գաբոնցի հարձակվող Պյեր Էմերիկ Օբամեյանգը:

Գոլային գրոհը սկսեց նույն Մխիթարյանը՝ գերազանց կասեցնելով գնդակն ու այն ուղարկելով ազատ կանգնած հարձակվողին՝ 3-1: Այս հաղթանակից հետո Թոմաս Տուխելի թիմը շարունակում է 8 միավոր զիջել առաջատար Մյունխենի «Բավարիային» եւ 15 միավոր էլ առաջ լինել երրորդ տեղում գտնվող «Հերտայից»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ